Օրերս կայացավ Գլոբալ մեդիա հաուս ընկերության հաջողված նախագծերից հերթականի՝ Գլոբալ բիզնես ֆորումի այս տարվա արդեն թվով երկրորդ հանդիպումը: Ընկերության տնօրեն Տաթև Ավետիսյանի խոսքով՝ սա հրաշալի հնարավորություն է նոր ծանոթությունների, բիզնես համագործակցությունների, հաջողված ծրագրերի իրականացման համար:
Գլոբալ մեդիա հաուսի կողմից կազմակերպվող ֆորումները բազմիցս արժանացել են մասնակիցների բարձր գնահատականին՝ գրագետ կազմակերպվածության և պրոֆեսիոնալ մատուցման շնորհիվ,և հենց դրա արդյունքում են արձանագրվել բազմաթիվ արդյունավետ համագործակցություններ: Ընկերությունը ջանքեր չի խնայում մշտապես առավել ընդլայնելու, զարգացնելու և ամրապնդելու հնարավոր գործարար կապերի հնարավորությունները,այդ մասին փաստում են նաև ֆորումի մասնակիցները:
Գլոբալ մեդիա հաուսի կողմից կազմակերպվող ֆորումները առանձնանում են նաև իրենց բացառիկ ձևաչափով, յուրաքանչյուր ֆորումի ավարտից հետո հյուրերին սպասվում է ռեստորանային բարձր տրամադրություն և ջերմ մթնոլորտ, ինչը կազմակերպիչների խոսքով առավել խթանում է մարդկային լավ հարաբերությունների ձևավորմանը՝ անկաշկանդ և հաճելի միջավայրում: