Այս տարվա 3-րդ եռամսյակի տվյալներով՝ Ամերիաբանկը Հայաստանի ամենախոշոր հարկատու բանկն է: Այսօր «Ամերիաբանկ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը լրատվամիջոցների հետ հանդիպմանը ոչ միայն խոսեց Ամերիաբանկի կողմից ստեղծված թվային էկոհամակարգերից, այլեւ ներկայացրեց բանկի այս տարվա 9 ամիսների ֆինանսական ցուցանիշները:
Ի դեպ, տեղեկացնենք, որ Ամերիաբանկը ՀՀ առաջինն հազար խոշոր հարկատուների ցանկում այս տարվա երրրորդ եռամսյակի տվյալներով զբաղեցնում է 15-րդ տեղը: Իսկ պետական բյուջե կատարել է ընդհանուր առմամբ 7.13 մլրդ դրամի հարկային վճարում: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ ավելացել է 62.5 տոկոսով: Բացի այս, Ամերիաբանկը բավականին ակտիվ է եղել կառավարության կողմից սուբսիդավորվող վարկերի տրամադրման հարցում:
Արտակ Հանեսյանի խոսքով, Ամերիաբանկը միակն է Հայաստանում, որը ստեղծել է թվային էկոհամակարգերի եւ լուծումների համախումբ: Ավելին բանկը գործարկել է նաեւ փոքր եւ միջին բիզնեսի վարկավորման էկոհամակարգ:
Սա դեռ ամենը չէ, Ամերիաբանկը առաջնային շուկայի ավտովարկավորման բնագավառում արդեն ստեղծել է օնլայն վարկավորման հարթակ, որը հնարավորություն է տալիս առանց բանկ այցելելու ընտրել մեքենան:
Ամերիաբանկի մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանի խոսքով, ֆիզիկական անձանց սպառողական վարկերի մասով այս պահին գերզանցապես ամբողջ գործընթացը ավտոմատացված է, թվայնացված է:
Արման Բարսեղյանի ներկայացմամբ, Ամերիաբանկի կողմից ստեղծված հիփոթեքային հարթակում ավելի քան 40 կառուցապատողների նախագծեր են ներառված: Հարթակը հնարավորություն է տալիս գտնել անշարժ գույք՝ թույլ տալով ֆիլտրել գույքն ըստ տեսակի, տարածքի, սենյակների թվի եւ այլ չափանիշների:
Բացի թվարկված առցանց հարթակներից Բանկը ստեղծել է նաեւ այլ առցանց գործիքներ Ameriastream դրամային արագ փոխանցումներ, առցանց վճարումներ կայքի միջոցով, օնլայն ապահովագրություն՝ ապահովագրական պայմանագրերի կնքում՝ առանց Բանկ այցելելու www.liooli.am օնլայն հարթակ, որտեղ ներկայացված է հայ արտադրողների ապրանքատեսականին:
Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան