Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների հավաքականի ըմբիշ, 2019 թվականի աշխարհի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն 67 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը բաց կթողնի Սերբիայում նոյեմբերի 1-7-ը կայանալիք Աշխարհի առաջնությունը:
Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը։
Մեդալային գլխավոր հույսերից մեկը ԱԱ մեկնելուց 3 օր առաջ ոտքի վնասվածք է ստացել: Այդ քաշային կարգում նրան փոխարինողի անունը կհայտարարվի շուտով: