
«Ոչ ոք չի կարող կաշկանդել պատգամավորին օրենսդրական գործունեություն ծավալելու հարցում»:Հրայր Թովմասյան «idefakto.am»Իսկ ո՞վ է հակառակը պնդում: Մեր խորհրդարանը սովորաբար անգործության համար է մեղադրվում: Հայրենի պատգամավորների գերակշիռ մասի համար օրենսդրական գործունեությունը սահմանափակվում է սեփական, հաճախ էլ ուրիշների կոճակները սեղմելու անկաշկանդ գործողությամբ: Բարձր աշխատավարձն ու ժողովրդից այս կամ այն եղանակով ձեռք բերված քվեն մեր մանդատավորներին չի պարտավորեցնում անգամ փոքր-ինչ ջանալ` արդարացնելու այն աղոտ հույսերը, որոնք ի սկզբանե ընտրազանգվածը կապել է նրանց հետ: Իսկ արդարադատության նախարարն անկաշկանդ օրենսդրական գործունեության մասին է խոսում, ինչի առիթը բացարձակապես չկա: