«Հրապարակ» թերթը գրում է. «Երկու օր է՝ իշխող «Քաղպայմանագրի» պատգամավորներն ԱԺ ամբիոնը դարձրել են նախընտրական հրապարակ եւ նախընտրական քարոզարշավ են իրականացնում, հատկապես Կապանի իրենց թեկնածու, գործող պատգամավոր Դավիթ Դանիելյանի օգտին: Ինքը՝ թեկնածուն եւս նախօրեին կոչով դիմեց Կապանի բնակիչներին:
Մեր տեղեկություններով, նախօրեին «Շանթ դաշինքն» այս փաստով բողոք է ուղարկել ԿԸՀ՝ իշխանական թեկնածուի եւ կուսակիցների պահվածքը որակելով հակաօրինական: Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց «Շանթ դաշինքի» ղեկավար Շահեն Հարությունյանը՝ ասելով, որ սպասում են ԿԸՀ որոշմանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։