ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մինչ երթուղայինում դիմակի պատճառով սպանվելը քաղաքացին վիրավորում է ստացած եղել. փորձագետի ուշագրավ եզրակացությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2021 ապրիլի 14-ին Երևանի Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում 54 համարի երթուղին սպասարկող «Գազելում» սպանություն էր տեղի ունեցել։ Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով (սպանությունը): «Նախնական վարկածով դիմակ չկրելու պատճառով քաղաքացիների միջև ծագել էր վիճաբանություն, որը դարձել էր սպանության առիթ»:

Եվ ահա Գարեգին Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021թվականի ապրիլի 14-ին՝ ժամը 10:00-ի սահմաններու, Երևան քաղաքի Պարոնյան և Լեո փողոցների խաչմերուկին՝ թիվ 54 երթուղային միկրոավտոբուսի մեջ, ապօրինաբար Արման Մերուժանի Հունանյանին դիտավորությամբ զրկել է կյանքից: Բաղդասարյանը կալանավորված է եւ նախաքննական մարմինը քրեական գործով որոշում է կայացրել եւ նախաքննության ավարտ է հայտարարել եւ գործը դատարանում  է եւ ենթադրյալ սպանություն կատարողի խափանման միջոցի հարցը հասել է Վճռաբեկ դատարան:

Գարեգին Բաղդասարյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը ArmLur.am-ի հետ զրույցում ուշագրավ մանրամասներ հայտնեց։ Դատելով փաստաբանի խոսքերից՝ 54-ամյա տղամարդը երթուղային է նստել արդեն մարմնի վրա սուր ծակող գործիքով՝ երկու տեղ մարմնի վրա վնասվածք ստացած:

Քնար Մանուկյան




Լրահոս