
Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Թագուհի Թովմասյանը սույն թվականի նոյեմբերի 10-ին՝ ժամը 10․00-ին, Ազգային ժողովում կազմակերպում է հանդիպում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ոլորտին վերաբերող օրենսդրական բացերը և դրանց լուծման հնարավոր տարբերակները։
Հանդիպմանը վերաբերող հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել 011-513-230 հեռախոսահամարով։
«Խնդրում եմ հաստատել Ձեր մասնակցությունը մինչև նոյեմբերի 5-ը՝ ժամը 16.00` կապ հաստատելով Զվարթ Քերոբյանի հետ նշված հեռախոսահամարով կամ ուղարկելով համապատասխան տեղեկությունը humanrights@parliament.am էլեկտրոնային հասցեին՝ ներկայացնելով անուն և ազգանուն, համապատասխան հկ-ում զբաղեցրած հաստիք,-նշել է հանձնաժողովի նախագահը։