ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանի կենտրոնում առնետներ են վխտում. քաղաքապետի և Կենտրոնի ղեկավարի անգործության հետևանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է, ինչ Աբովյան 22 ա հասցեի բնակիչները պայքարում են շենքի առնետների դեմ: ArmLur.am-ի խմբագրությունը այս խնդրի շուրջ չի դադարում շենքի բնակիչներից դժգոհություններ ստանալ. նրանք չեն կարողանում տանից դուրս գալ, եթե դուրս են գալիս, ապա մարդկանց ուղեկցությամբ:

Շենքի աղբատար խողովակը փակելուց հետո առնետները հասել են մարդկանց բնակարաններ:
Այս խնդրի մասին Աբովյան 22 ա շենքի բնակիչները պարբերաբար ահազանգում են համատիրություն, որտեղից դեղեր են բերում ու շաղ տալիս շենքի մուտքում, սակայն արդյունք չկա, դա չի փրկում:

Համաձայնեք, որ այս պատկերի միակ պատասխանատուները Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն ու Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանն են: ArmLur.am-ն առաջին անգամը չէ, որ բարձրաձայնում է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանի անգործության մասին:

Ս.Հ.
Հ.Հ.




Լրահոս