Ինչ ունենք կառավարության շենք ներխուժումից մեկ տարի անց. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Շուտով կլրանա մի խումբ երիտասարդների կողմից կառավարության շենք ներխուժելու դեպքի մեկ տարին, սակայն ԱԱԾ-ում այս գործով նախաքննությունը դեռ շարունակվում է։

Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս շրջանում քննիչները բազմաթիվ մարդկանց մասով դիմել են դատախազներին եւ խնդրել երկարացնել նախաքննության ժամկետը, սակայն միեւնույն ժամանակ մի քանի դեպքում էլ նախաքննությունը ավարտվել է եւ ուղարկվել դատարաններ։

Այսինքն՝ տասը օրից լրանում է այդ դեպքերի մեկ տարին, սակայն դեպքերի քննությամբ որեւէ տեղաշարժ առկա չէ, եւ հարուցված քրեական գործը դոփում է տեղում. պատճառաբանություն են բերվում քննչական գործողությունները, նախաքննության ավարտ չի հայտարարվում։

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս