Արայիկ Հարությունյանի հրամանագրով ԱԻ պետական ծառայության մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են «Արիություն» և «Երախտագիտություն» մեդալներով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԻ պետական ծառայության աշխատակցի մասնագիտական օրվան նվիրված միջոցառումների շրջանակում, այսօր համակարգի մի խումբ ծառայողներ արժանացել են պետական բարձր պարգևների։

ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ ծառայությունն այսօր հյուրընկալել է հանրապետության ուժային կառույցների և տարբեր գերատեսչությունների պատասխանատուների։

Ներկաները նախ ծաղիկներ են խոնարհել արցախյան գոյապայքարում նահատակված հերոսների հիշատակին կանգնեցված հուշարձանի պատվանդանին, ծառայության կենտրոնական ապարատի նախասրահում տեղադրված զոհված փրկարարների հուշանկյունին և հարգանքի տուրք մատուցել։

Նախագահի հրամանագրով համակարգի մի խումբ նվիրյալներ պարգևատրվել են «Արիություն» և «Երախտագիտություն» մեդալներով։

Փրկարար ծառայողները գերատեսչական մեդալներով, անվանական զենքերով, թանկարժեք նվերներով ու պատվոգրերով պարգևատրվել են ԱՀ պաշտպանության նախարարի, ԱԱԾ տնօրենի, Գլխավոր դատախազի, Քննչական կոմիտեի նախագահի, ՆԳ նախարարի հրամաններով և ՀՀ ուժային կառույցների ղեկավարների կողմից։

Շնորհավորանքի իր խոսքում ԱՀ Նախագահը շնորհակալություն է հայտնել ԱԻՊԾ աշխատակիցներին նվիրումի համար և մաղթել, որ այսուհետ իրենց մասնագիտական պարտականությունն իրականացնեն խաղաղ պայմաններում։




Լրահոս