ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևան-Էջմիածին մայրուղին միակողմանի փակ է. ինչ է կատարվում Էջմիածնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Երևան-Էջմիածին մայրուղում անցկացվում է «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի մրցաշարը:

Դեռ օրեր առաջ հայտարարություն էր տարածվել, որ սիրողական մրցավազքի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով հոկտեմբերի 30-ին, ժամը 11-ից ժամը 16.30-ն, երկկողմանի փակ է լինելու Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցը՝ սկսած Կոմիտասի հրապարակից, միակողմանի փակ է լինելու Էջմիածնից Երևան ճանապարհը՝ մինչև Փարաքար գյուղի օդանավակայանի խաչմերուկ։

ArmLur.am-ի թղթակիցը Էջմիածնից հայտնում է, որ մրցաշարի մասնակիցներն ու ներկաները դիմակ չեն կրում այն դեպքում, երբ առողջապահության նախարարությունն ահազանգում է օր օրի հանրապետությունում վատթարացող կորոնավիրուսային իրավիճակի մասին: Ավելին, այսօր էլ նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ ըստ որի, նոյեմբերի 1-ից հանրային բաց տարածքներում դիմակների կրումը պարտադիր է:

Թեև այսօր նոյեմբերի 1-ը չէ, այնուամենայնիվ, քաղաքացիները շարունակում են համառորեն դիմակ չկրել:




Լրահոս