«Բալասանյան» դաշինքը և ՔՊ-ն հուշագիր ստորագրեցին. Գյումրիի քաղաքապետ կդառնա Վարդգես Սամսոնյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բալասանյան» դաշինքը և «Քաղաքացիական պայմանագիր»-ը համագործակցության մասին հուշագիր ստորագրեցին: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, համագործակցության հուշագրի համաձայն՝ Գյումրիի քաղաքապետի պաշտոնում կառաջադրվի «Բալասանյան» դաշինքի թեկնածու Վարդգես Սամսոնյանը, իսկ երկու փոխքաղաքապետերը կլինեն «Քաղաքացական պայմանագիր» կուսակցությունից:

Փոխքաղաքապետի թեկնածուների անուններ կհայտարարվեն նոյեմբերի 1-ին:

Հուշագրով կողմերը պարտավորվում են իրականացնել համատեղ կադրային քաղաքականություն՝ ստանձնելով համատեղ պատասխանատվություն քաղաքի կառավարման համար:

Հուշագիրը ստորագրեցին «Բալասանյան» դաշինքից Սոնա Առաքելյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Քնարիկ Հարությունյանը:




Լրահոս