Երեկ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը մերժել է «Ժամանակ» օրաթերթի վերաքննիչ բողոքը: Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորների եռյակը` Ամրահի Պետրոսյան, Կարեն Չիլինգարյան, Դանիել Խաչատրյան կազմով, հրապարակել է դատական ակտն ու անփոփոխ է թողել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի որոշումը, որով հօգուտ Սեդրակ եւ Բելլա Քոչարյանների «Սկիզբ Մեդիա կենտրոն» ՍՊԸ-ից պետք է գանձվի 3 միլիոն դրամ: Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը դատական հայց էր ներկայացրել «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր «Սկիզբ Մեդիա կենտրոն» ՍՊԸ-ի դեմ` պարբերականին մեղադրելով Քոչարյանների բարի համբավն արատավորելու մեջ: Քոչարյանների ընտանիքը 6 մլն դրամի փոխհատուցում է պահանջում օրաթերթից` 3 մլն-ը դատական ծախսերի համար, իսկ մյուս 3 մլն-ը` որպես բարոյական վնասի փոխհատուցում: ՀԱՐՑ. Ըստ Ձեզ, սա չի՞ նշանակում, որ պաշտոնյաներին «խրախուսում» են եւ ամեն կերպ փորձում ապացուցել, որ մամուլը պետք է իր «բերանը» փակի, քանի որ լրատվամիջոցներից հիմնականում մամուլն է դատապարտված այդ մեծ տույժերը կրելուն: Արդյո՞ք լրատվամիջոցներն են մեղավոր այս հարցում:ՊԱՏԱՍԽԱՆ. Ես կարծում եմ, որ բոլորի համար էլ ակնհայտ էր, որ պետք է թերթին մեղավոր ճանաչեին եւ մեղադրեին: Պետք է հարգեին Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի հայցը, որովհետեւ կյանքը կամ մեր վերջին փորձը ցույց է տալիս, որ մամուլի միջոցները, որպես կանոն, պարտվում են դատարաններում: Կարծում եմ, որ այն օրենքը, որ մշակվեց, իշխանությունները կանխամտածված օգտագործում են մամուլի դեմ, եւ եթե դրա հետ ոչինչ չարվի` այս պահին չեմ կարող ասել, թե ինչ, ապա Հայաստանում ազատ խոսքը եւ ընդհանրապես մամուլի դաշտը կամայանա: Շատ ակնհայտ է, որ հիմնականում դա վերաբերում է թերթերին, որովհետեւ Հայաստանում միայն եւ միայն թերթերի եւ ինտերնետ դաշտում է մի քիչ ազատություն: Հեռուստատեսությունում ազատություն չկա, այնտեղ ասվում եւ գրվում է այն, ինչ-որ պահանջում կամ մտածում է իշխանությունը: Այդ իսկ պատճառով նրանցից որեւէ մեկին դատի չեն տալու:ՎԱՐԴԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆիրավապաշտպանՊԱՏԱՍԽԱՆ. Առաջնային բան գոյություն ունի, որ մամուլի ազատությունը չպետք է տուժի, այնպիսի բան են անում, որ տանում է լրատվամիջոցի փակումը: Ես այդպես եմ կարծում, որ ամբողջ միտումը դա է: Եթե թերթից վիրավորված են, կարող են նաեւ այլ ելք գտնել, գիտեմ, որ թերթը շատ հնարավորություններ չունի, իր փոքրիկ միջոցներով է աշխատում եւ փորձում պահել ժողովրդի ոգին: Առայժմ, ոնց հասկացել եմ, լրատվամիջոցներին հիմնականում դատի են տալիս օլիգարխները, դատարաններն էլ օլիգարխների դատարան են դարձել, ես գործ եմ ունեցել, երբ չեմ կարողացել ապացուցել, քանի որ իմ պաշտպանյալն օլիգարխ չի եղել, եւ խախտվել էր այդ մարդու իրավունքը: Ամեն դեպքում շատ կարեւոր է, թե որ սուբյեկտն է դատարան դիմում:ՍԵԴԱ ՍԱՖԱՐՅԱՆփաստաբանՊԱՏԱՍԽԱՆ. Իսկապես, հարյուր տոկոսով չափերն անցնում են, ես չեմ իմանում, թե ինչ գործի մասին է խոսքը, բայց եթե դուք հարցնում եք` չափերը անցնում են, ես ասում եմ, որ համոզված եմ` այո՛: Չափերն անցնելն ու ազատ խոսքն ուրիշ բաներ են, հաջողություն:ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆՀանրային խորհրդի նախագահ
ԴԱՏԻ ԵՆ ՏԱԼԻՍ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ՕԼԻԳԱՐԽՆԵՐԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ