Հռոմում մեկնարկել է G-20 գագաթնաժողովը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովը Հռոմում սկսել է աշխատանքները: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը:

Պետությունների ու կառավարությունների, ինչպես նաև խոշոր միջազգային կազմակերպությունների ղեկավարները ժամանել են կոնգրես-կենտրոն, որտեղ նրանց դիմավորել է Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին:

Ընդհանուր ընտանեկան լուսանկարում G20-ի առաջնորդներին միացել են սպիտակ խալաթով բուժաշխատողներն ու բժիշկները, ում ղեկավարները դիմավորել են ծափահարություններով:

Դրագիի բացման խոսքից հետո մասնակիցները կանցնեն առաջին աշխատանքային քննարկմանը, որը նվիրված է համաշխարհային տնտեսությանն ու առողջապահությանը:

Գագաթնաժողովի հիմնական թեմաներն են կլիմայական փոփոխությունները, համավարակի հետևանքները, պատվաստումների գործընթացն ու աջակցությունը տնտեսություններին:




Լրահոս