Լավրովն աննախադեպ է որակել Ռուսաստանի և Չինաստանի միջև հարաբերությունների մակարդակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հռոմում Չինաստանի արտգործնախարար Վան Յիի հետ հանդիպմանը նշել է երկու երկրների հարաբերությունների աննախադեպ մակարդակի մասին։ Հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Սա ռուս նախարարի առաջին երկկողմ հանդիպումն էր G20 գագաթնաժողովի շրջանակներում։

«Մեր շփումները շատ ինտենսիվ են: Սա վկայում է Ռուսաստանի Դաշնության և ՉԺՀ-ի հարաբերությունների որակապես աննախադեպ մակարդակի մասին: Այն խնդիրները, որոնք մեր ղեկավարները դրել են մեր առջև, կատարվում են իշխանության բոլոր մակարդակներում»,- ասել է Լավրովը։

Նախարարը հիշեցրել է, որ Ռուսաստանի և Չինաստանի կառավարությունների ղեկավարների հաջորդ հադիպումը պետք է կայանա մինչև այս տարվա վերջ, որն արդեն 26-րդ է։ Դրան կնախորդեն հինգ միջկառավարական հանձնաժողովների նիստերը։

Լավրովը նաեւ նշել է, որ ակնկալում է չինացի գործընկերոջ հետ քննարկել քաղաքական հարցերի բոլոր առանցքային խնդիրները։




Լրահոս