Տավուշի մարզում մեքենաներ են բախվել. վարորդը տեղում մահացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ հոկտեմբերի 30-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 21:30-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 98 կմ հատվածում, բախվել են Տավուշի մարզի բնակիչներ, 51-ամյա Պողոս Ղազարյանի վարած Toyota Land Cruiser մակնիշի և 63-ամյա Նաիրի Մանուչարյանի վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենաները:

Բախման հետևանքով Toyota-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և կողաշրջվել:

Վարորդ Պ. Ղազարյանը տեղում մահացել է:

Փաստի առթիվ Հ. Վարդանյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները քարշակի միջոցով տեղափոխվել են ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:




Լրահոս