Հոկտեմբերի 31-ին ժամը 10:54-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Սպիտակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ ԱԻՆ-ի տեղեկացմամբ` դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Ապարան-Սպիտակ ավտոճանապարհի 9-րդ կմ-ին «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Տ․ Պ․, ծնված 1994 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել հողազանգվածին և հայտնվել դաշտամիջյան հատվածում։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, ուղևորները տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից․ ուղևոր Ռ․ Ե․-ն (ծնված 1986 թ.) հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, տուժածներ Վ․ (ծնված 2011 թ.), Ք․(ծնված 2008 թ.) և Ն․ Հ․-երին (ծնված 2015 թ.) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են Աշտարակի ԲԿ․ տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար։