Հոկտեմբերի 30-ին «Կինեմատոգրաֆիստների տանը» տեղի է ունեցել «Կինեմատոգրաֆիստների միության» նախաձեռնած պրոֆեսիոնալ կինոգիլդիաների առաջին մրցանակաբաշխությունը:
Այս ձեւաչափի առանձնահատկությունն այն է, որ չկա ժյուրի. ոլորտի մարդիկ քվեարկում են միմյանց աշխատանքների համար:
Կինոգիլդիաները 6 են՝ նկարիչներ, օպերատորներ, ռեժիսորներ, սցենարիստներ կինոլրագրողներ, կինոքննադատներ եւ պրոդյուսերներ:
Վերոնշյալ կինոգիլդիաները հանձնել են մրցանակներ տարբեր անվանակարգերում:
Նույն օրը կայացել էր նաեւ «Սինեմատեքի» պաշտոնական բացում: Միջոցառման ռեժիսորը Հրանտ Մովսիսյանն էր:
Ստորև ներկայացնում ենք մրցանակակիրներին և միջոցառման հետաքրքիր դրվագները։
ArmLur.am-ը ներկա է եղել մրցանականաշխությանը եւ ներկայացնում է հաղթողների ամբողջական ցուցակը:
Կինոպրոդյուսերների գիլդիա
Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն պրոդյուսեր՝ Արման Միտոյան (ֆիլմ՝ «Անհայտ բաժանորդ»):
Խաղարկային կարճամետրաժ ֆիլմի պրոդյուսեր` Կարինա Սիմոնյան (ֆիլմ` «Նոր տարվա գոճի»):
Վավերագրական ֆիլմի լավագույն պրոդյուսեր՝ Լիլիթ Մարտիրոսյան (ֆիլմ` «Հենրիկ Մալյան. ես գիտեմ մարդուն»):
Կինոսցենարիստների գիլդիա
Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն սցենարիստ՝ Էդգար Բաղդասարյան եւ Քնարիկ Միրզոյան (ֆիլմ` «Էրկեն կիշեր»):
Կինոռեժիսորների գիլդիա
Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն ռեժիսոր՝ Էդգար Բաղդասարյան (ֆիլմ` «Էրկեն կիշեր» ):
Խաղարկային կարճամետրաժ ֆիլմի լավագույն ռեժիսոր՝ Ալեքսանդր Բաղդասարյան (ֆիլմ` «Նոր տարվա գոճի»):
Վավերագրական ֆիլմի լավագույն ռեժիսոր՝ Թամարա Ստեփանյան (ֆիլմ` «Կանանց գյուղը»)
Անիմացիոն ֆիլմի լավագույն ռեժիսոր՝ Դավիթ Բաբայան (ֆիլմ` «Կաֆկա»)
Կինոօպերատորների գիլդիա
Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն օպերատոր՝ Սուրեն Թադեւոսյան (ֆիլմ` «Էրկեն կիշեր»)
Խաղարկային կարճամետրաժ ֆիլմի լավագույն օպերատոր՝ Արթուր Ուստյան (ֆիլմ՝ «Որբություն»)
Վավերագրական ֆիլմի լավագույն օպերատոր՝ Արթուր Ղարայան (ֆիլմ` «Արցախը հավերժության եզրին»)
Հեռուստատեսային խաղարկային ֆիլմի լավագույն օպերատոր՝ Միհրան Ստեփանյան (ֆիլմ` «Թողություն»)
Կինոնկարիչների գիլդիա
Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն նկարիչ-դիմահարդար՝ Անահիտ Աղաջանյան (ֆիլմ՝ «Էրկեն կիշեր»)
Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն նկարիչ, հագուստի նկարիչ՝ Կարինե Աթանյան (ֆիլմ՝ «Արեւ, սարեր եւ սեր»)
Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն նկարիչ, բեմադրող նկարիչ՝ Արմեն Ղազարյան (ֆիլմ՝ «Լորիկ»):
Լիդա Եղիազարյան