Հայտնի են անունները. ովքեր կպայքարեն Կապանի, Ստեփանավանի և Իջևանի ընտրություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 14-ին Կապանում, Ստեփանավանում ու Իջևանում ավագանու ընտրություններ են սպասվում։  Ստեփանավանում ավագանու ընտրությունների ժամանակ կպայքարեն «Բարգավաճ Հայաստան», «Հայ Ազգային կոնգրես»  և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները:

Ստեփանավանում ՔՊ–ից ավագանու ցուցակը գլխավորելու է համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Գրիգորյանը, ԲՀԿ-ից՝ Հարություն Ղարագոզյանը, իսկ ՀԱԿ–ից ցուցակի առաջին համարը Վանո Հակոբյանն է։

Իջևանում «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակը գլխավորում է քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Ճաղարյանը, իսկ ՀՅԴ ավագանու ցուցակը՝ Վահան Ղազումյանը։

Կապանում ընտրություններին «Քաղաքացիական պայմանագրից» ավագանու ցուցակը կգլխավորի Դավիթ Դանիելյանը, իսկ, «Շանթ» դաշինքով առաջադրվելու է գործող քաղաքապետ Գևորգ Փարսյանը։




Լրահոս