Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Հովսեփյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ: Խոսքը «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին է: Նախագծով Աղվան Վարդանյանը ցանկանում է ամրագրել, որ նվազագույն կենսաթոշակի չափը չի կարող պակաս լինել պարենային զամբյուղի արժեքից՝ սկսած 2022 թվականի հունվարի 1-ից:
Հիմնավորման մեջ պատգամավորը նշում է, որ նշված կարևորագույն նպատակին հասնելու համար անհրաժեշտ են մեծ, բայց ոչ անհնարին ֆինանսական ռեսուրսներ և աստիճանաբար իրավիճակային բարելավում, ինչով պայմանավորված օրենսդրական նախագիծը բարձրացնում է կենսաթոշակի և նպաստի չափերը աստիճանաբար:
Նման մոտեցումը թույլ կտա ոչ միայն էապես բարձրացնել պետության հատուկ ուշադրության կարիքը ունեցող անձնանց սոցիակական վիճակը, այլև կլինի համապարփակ և հնարավոր ու իրատեսական քայլ` պետության պոզիտիվ պարտականությունների կատարման տեսանկյունից:
Մյուս փոփոխությամբ էլ նա առաջարկում է սահմանել, որ ծերության նպաստի, հաշմանդամության նպաստի եւ կերակրողին կորցնելու դեպքում նպաստի չափը չի կարող պակաս նվազագույն կենսաթոշակի չափից:
Ն.Հ.