ՖՈՏՈ. Վերացվել է հացի արտադրամասի գործունեության կասեցումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ վերացվել է «Խորանարդ» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրության գործունեության կասեցումը (Գեղարքունիքի մարզ, գ. Գեղահովիտ):

Ստուգմամբ պարզվել է, որ այս արտադրամասում շտկել են Գեղարգունիքի մարզային կենտրոնի տեսուչների կողմից հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները, իսկ սննդամթերքի հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցներն անցել են պարտադիր պարբերական բժշկական զննություն:




Լրահոս