Այսօր՝ նոյեմբերի 1-ին,ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և ՀՀ պարեկային ծառայության հետ համատեղ խստացված գրաֆիկով վերահսկողական աշխատանքներ են իրականացրել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։ Տեղեկացնում է տեսչական մարմնի լրատվական ծառայությունը։
Վաղ առավոտից Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի հանրային տրանսպորտի կանգառի կետերում ուսումնասիրվել է 70 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների 8 խախտում, որոնց հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։
Covid-19-ի տարածումը կանխարգելելու նպատակով առաջիկա օրերին տեսչական մարմինը կշարունակի հասարակական տրանսպորտի գործունեության նկատմամբ վերահսկողությունը։