Այս պահին շտապօգնության մեքենաների վարորդները բողոքի ակցիա են իրականացնում կայանատեղիում: Բողոքի ակցիայի պատճառը ցածր աշխատավարձն է և ծանր գրաֆիկով աշխատանքը: Վարորդների խոսքով իրենք օրական 30-40 կանչ են անում, իսկ աշխատավարձը չի բարձրանում, չեն հասցնում սնվել անգամ: Նրանք պահանջում են քաղաքապետարանի աշխատակիցներից որևէ մեկի ներկայությունը, որպեսզի իրենց հարցին լուծում տրվի:
Վարորդները դժգոհություն չունեն տնօրինությունից, բողոքը ուղղված է միայն քաղաքապետարանին: Դիմել են քաղաքապետարան, որտեղից պատասխանել են, որ կարճ ժամանակում խնդիրը կլուծվի, բայց դեռ պատասխան չկա:
«Քաղաքապետն ա կարևորը, ինքը կարա հրամանը տա, էս հարցին լուծում տա»,- նշում է վարորդներից մեկը:
Վարորդները նշում են, որ ծանր կանչերի դեպքում միայն կաշխատեն, իսկ թեթև կանչերի ժամանակ հրաժարվում են աշխատել: