ՔՊ-ն դիմել է դատարան. պահանջում են անվավեր ճանաչել ընտրությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՔՊ-ն դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով, որ դատարանը Թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովի 24.10.2021թ. թիվ 38-Ա որոշումը, թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովի 24.10.2021թ. թիվ 41-Ա որոշումը և ՀՀ Սյունիքի մարզի Տաթև համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների 17.10.2021թ. ավագանու ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչի և համապատասխան ձայներ հավաքած, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված համապատասխան թվով թեկնածուների ընտրված համարի:

Ստացվում է, որ իշխանությունը չի համակերպվում ընտրությունների արդյունքների հետ եւ ընկել է դատարանի դռները:

Քնար Մանուկյան




Լրահոս