Նոյեմբերի 1-ին, ժամը 11.25-ին, ոստիկանության Արմավիրի բաժին շտապօգնության կայանից հաղորդում է ստացվել, որ Արմավիրի երկաթգծի կայարանում մարդ է ընկել գնացքի տակ:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 11.20-ի սահմաններում Գյումրի-Երևան բեռնատար գնացքի վարորդը «Արմավիր» կայարանում վրաերթի է ենթարկել 51-ամյա Կամո Մեհրաբյանին, որը մահացել է:
Կատարվում է քննություն։