Դերասանուհի Եվա Բաղդասարյանը «Օջախի երգը» հեռուստանախագծի ավարտից հետո նախընտրում է ստեղծագործական տեւական դադար ունենալ: Այս մասին դերասանուհին հայտնել է ArmLur.am-ի հետ զրույցում:
Եվա Բաղդասարյանի խոսքով՝ վերջին «Օջախի երգը», նախագծում նկարահանվել է հոգեբանական ծանր տեսարաններում, որից հետո նրան պարզապես ժամանակավոր դադար եւ հանգիստ է հարկավոր:
«Անկեղծ ասած վեց ամիս անդադար աշխատելուց հետո, ինձ հիմա հարկավոր է հանգիստ, եւ չեմ ուզում մտածել ինչ-որ մի նոր նախագծում նկարահանվելու մասին: Առաջարկներ կան, բայց բոլորը մերժել եմ, քանի որ ո՛չ ֆիզիկապես, ո՛չ հոգեպես ի վիճակի չեմ: Կարծում եմ մինչեւ տարեվերջ աշխատանքային դադար կունենամ եւ Ամանորից հետո նոր կսկսեմ լիարժեք անցնել աշխատանքի»,-նշում է դերասանուհին:
Եվա Բաղդասարյանի համոզմամբ՝ յուրաքանչյուր դերասանի ամեն նախագծից հետո հարկավոր է դադար, որից հետո նոր վերադառնալ աշխատանքի, նոր կերպարով, որպեսզի հանդիսատեսն էլ չհոգնի անընդհատ նույն դերասանին տեսնելուց:
Անդրադառնալով հանգստին՝ մեր զրուցակիցն ընդգծում է, որ այս պահին նրա միակ նպատակն այն է, որ մեկնի ճանապարհորդելու եւ ընկերների հետ ժամանակ անցկացնելու:
Լիդա Եղիազարյան