
Վարչապետի որոշմամբ՝ գրող, պետական գործիչ Վանո Սիրադեղյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով և հաստատվել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի: Այդ մասին տեղեկացնում է e-gov.am-ը։
Հանձնաժողովը կղեկավարի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
Հիշեցնենք, որ Վանո Սիրադեղյանի մահվան մասին հայտնի դարձավ հոկտեմբերի 16-ի երեկոյան: Այդ մասին հայտնել էին նրա ընտանիքի անդամները՝ որդին՝ Խաչատուր Սիրադեղյանը և կինը՝ Ռուզան Տոնոյանը: Նա 75 տարեկան էր: