Արմեն Ավետիսյանը նշանակվել է Մարտունի համայնքի ղեկավարի պաշտոնակատար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետը որոշում է ստորագրել Արմեն Ավետիսյանին Մարտունի համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին։ Այդ մասին տեղեկացրել է e-gov.am-ը։

««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասին համապատասխան`
Արմեն Ավետիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,- ասված է որոշման մեջ:

Նշենք, որ Արմեն Ավետիսյանը Մարտունու ղեկավարի պաշտոնն զբաղեցրել է 2016-ից։




Լրահոս