
Ռոսպոտրեբնադզորը դադարեցրել է կիտրոնի ներկրումը Թուրքիայից՝ դրանցում քլորպիրիֆոս թունաքիմիկատի թույլատրելի մակարդակի գերազանցման համար։ Այս մասին ասվում է գերատեսչության կայքում։
Նշվում է, որ բնակչության մոտ սննդային թունավորումներ թույլ չտալու նպատակով նոյեմբերի 3-ից դադարեցվում է կիտրոնի ներկրումը ՌԴ։ Ռոսպոտրեբնադզորում ընդգծել են, որ իրավիճակը գտնվում է գերատեսչության խիստ վերահսկողության տակ։Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ից դադարեցվել էր նաև թուրքական մանդարինների ներկրումը։ Դրանցում նույնպես հայտնաբերվել էր թունաքիմիկատների՝ թույլատրելիից բարձր մակարդակ։