
Բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Թայլանդը ներկայացնող Սոմչայ Վոնգուսավանի հետ մենամարտում մրցավարները անարդարացիորեն հաղթանակը շնորհել էին Թայլանդը ներկայացնող բռնցքամարտիկին, մինչդեռ մեր մարզիկը լավ մենամարտ էր անցկացրել, նկատելի առավելություն ուներ մրցակցի նկատմամբ և իրականում ի նշան հաղթանակի պետք է բարձրացնեին հենց Բաչկովի ձեռքը։ Այա մասին հայտարարություն է տարածել․ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան․
«Մենամարտից անմիջապես հետո բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիան, Հովհաննես Հովսեփյանի գլխավորությամբ, բողոքարկել է մրցավարների անարդար որոշումն ու հետամուտ եղել արդարության վերականգմանը:
Ի վերջո, մրցավարական հանձնաժողովի քննարկումներից հետո արդարությունը վերականգնվել է ու ¼ եզրափակչի Բաչկով- Վոնգուսավան մենամարտի հաղթանակը շնորհվել է հայ մարզիկին: Այսպիսով պատմության մեջ առաջին անգամ աշխարհի առաջնությունում հայ մարզիկի նկատմամբ արձանագրած անարդար որոշումը փոխվում է, և հաղթանակը վերադրձվում է մեզ: Աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Հայաստանը կունենա երկու ներկայացուցիչ: Դա նշանակում է, որ երկու բրոնզե մեդալը ապահովված է: Սա նույնպես բացառիկ երևույթ է հայկական բռնքամարտի պատմության մեջ»,- ասված է հայտարարությունում։