ՄԻՆՉ «ԹՂԹԵՐԸ ՍԱՐՔՈՒՄ ԷԻՆ»…

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 6-ից  ոստիկանության Իջեւանի բաժնի կողմից, որպես անհայտ կորած, որոնվում է  Հովք գյուղի բնակչուհի, 55-ամյա Զոյա  Ջումայանը, ով տառապում է  հոգեկան հիվանդությամբ: Իջեւանի ոստիկանությունից հայտնեցին, որ կինը պարբերաբար երեկոները տուն չի եկել, եւ երբեմն հարազատները նրան հայտնաբերել են գիշերվա ժամը 3-ին:  Զոյայի  հարազատները համապատասխան փաստաթղթեր են պատրաստել, որպեսզի  դատարանի վճռով նա անմեղսունակ ճանաչվի եւ տեղափոխվի հոգեբուժական հիվանդանոց: Այդ գործընթացը տեւել է գրեթե մեկ տարի:  Այն օրը, երբ Զոյան անհետ կորել է, ստացվել է դատարանի վճիռը: Մինչ այժմ կինը չի հայտնաբերվել:ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆՏավուշ




Լրահոս