ՍԴ-ն այս տարի ծանրաբեռնված է եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նոյեմբերի 3-ին շարունակվել է «ՀՀ 2022թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտների եւ ծախսերի քննարկումը:

Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Սամվել Առաքելյանը հայտնել է, որ 2022 թվականին եւս կառույցն իրականացնելու է միակ՝ «Սահմանադրական դատարանի բնականոն գործունեության ապահովում» ծրագիրը, որի համար Կառավարությունը կհատկացնի 704 մլն 600 հազ. դրամ, որի 2 տոկոսը ՍԴ-ի պահուստային ֆոնդն է:

Բյուջեի 89 տոկոսն ուղղվելու է աշխատակիցների աշխատավարձերի վճարմանը, իսկ մնացած գումարով ապահովվելու է կառույցի բնականոն գործունեությունը: Սամվել Առաքելյանի խոսքով՝ 2021 թվականին էականորեն ավելացել է Սահմանադրական դատարանի ծանրաբեռնվածությունը՝ պայմանավորված ՍԴ ներկայացվող դիմումների քանակով: Այս հանգամանքը նկատի ունենալով՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը կարեւորել է ՍԴ-ին հատկացվող ֆինանսավորման ավելացումը:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը հետաքրքրվել է, թե կա՞ որեւէ գնահատական, թե ՍԴ ներկայացվող դիմումներից որոնք են ձեւական բնույթ կրում, որի նպատակը պարզապես ՍԴ-ի ծանրաբեռնումն է: Սամվել Առաքելյանը կոռեկտ չի համարել նման գնահատական հնչեցնել, սակայն նշել է, որ դիմումատուների հետ անհատական զրույցներում, եթե նման տպավորություն ունենա, չի վարանի իր կարծիքը հայտնել:




Լրահոս