ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ովքեր կարող են կանեփ աճեցնել Հայաստանում եւ ինչպես ստանալ լիցենզիա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտադրական կանեփի արտադրության, ներմուծման, արտահանման, մեծածախ առևտրի լիցենզավորման գործունեությանը խոչընդոտող որոշ հարցերն առաջիկայում կլուծվեն: ArmLur.am-ը տեղեկացավ, որ առողջապահության նախարարությունն առաջարկում է ավելացնել արտահանման եւ մեծածախ առեւտրի քվոտաները: Կսահմանվի քվոտաների նվազագույն չափ:

Օրինակ` յուրաքանչյուր անձ կարող է արտադրել առավելագույնը քսան հազար (20.000) լիտր կաննաբիդիոլի յուղ, սակայն կարող է մեծածախ գնել, վաճառել կամ արտահանել ընդամենը 100 (հարյուր) լիտր կաննաբիդիոլի յուղ: Բացի այս, արտադրական կանեփի արտադրության լիցենզիա ունեցող անձը կարող է իր արտադրանքը փոխանցել միայն արտադրական կանեփի արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի լիցենզիա ունեցող անձի: Ի դեպ, հայտ ներկայացնելիս անձը կարող է հայցել մինչեւ մեկ տարվա ժամկետի տրամադրում լիցենզավորման ենթակա գործունեության համար նախատեսված ջերմատուն, տնկարան, պահեստ կամ լաբորատորիա կառուցելու համար: Իսկ հայտատուն կարող է դիմել լիցենզավորման միայն անհրաժեշտ տարածքային և գույքային հագեցվածությունն ապահովելուց հետո:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ կանեփի հումքի արտահանման ամեն դեպքում մեկ տոնան գերազանցող ամեն տոննայի համար սահմանվելու է 60 մլն դրամի տուրք:

Արտադրական կանեփի արտադրության, ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի լիեցենզավորումն իրականացելու է ՀՀ առողջապահության նախարարությունը, իսկ գործունեության իրականացման նկատմամբ վերահսկողությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը:

Տեղեկացնենք, որ լիցենզավորման համար անհրաժեշտ է, որ դիմողը խախտած չլինի թմրամիջոցների մասին օրենքը։ Այն անձինք ովքեր տառապում են թմրամոլությամբ կամ կունենան թմրամիջոցների օգտագործման հետ կապված դատվածություն, չեն կարողանա դիմել լիցենզիա ստանալու համար։

Ս.Հ.




Լրահոս