ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՔՊ-ականները Եկեղեցուն նեղացնել չեն ուզում. փակուղու առաջ են հայտնվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանությունը ելքեր է փնտրում Ամանորի ոչ աշխատանքային օրերի մասով Ամենայն հայոց կաողիկոս Գարեգին Բ-ի առաջարկություններին ընդառաջ գնալու համար, ցանկալի լուծումը սակայն դեռևս չեն գտնում:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ կաթողիկոսի՝ Ազգային ժողովին ուղղված առաջարկներին իշխանությունն ուզում է ընդառաջել, որպեսզի չստացվի, թե Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հերթական անգամ նեղացնում է եկեղեցուն: Բացի այդ՝ եթե վեհափառի առաջարկը մերժվի, ապա դա հանրային դժգոհության ու քննադատության առիթ կլինի, իսկ իշխանությունն ամեն բան անում է հերթական անգամ թիրախում չհայտնվելու համար:

«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցմամբ խորհրդարանը նախորդ շաբաթ էր ընդունել: Օրինագիծը երկրորդ ընթերցմամբ ԱԺ պետք է քննարկի առաջին ընթերցումից հետո երկշաբաթյա ժամկետում: Հետևաբար այդ ընթացքում իշխանությունը պետք է մտածի այնպիսի լուծում գտնել, որ նախ սեփական գաղափարին՝ ամանորյա օրերի կրճատմանը, դեմ չլինի, բայցև կաթողիկոսին դեմ չգնա:

Մյուս կողմից՝ պատգամավորներին հրահանգված է օրենքն ընդունել սահմանված ժամկետներում, չհետաձգել հարցի քննարկումն ու անել ամեն բան, որ առաջիկա Ամանորին այն կիրառելի լինի:

Սևակ Վարդումյան 




Լրահոս