Հոկտեմբերի 10-ին լրացավ Արամեի 29-ամյակը, ինչի կապակցությամբ նա իր երկրպագուներին միանգամից 2 նվեր էր պատրաստել: Նախ կայացավ նրա նոր ձայնասկավառակի շնորհանդեսը, ապա «Իմ միակ սիրելի» տեսահոլովակի պրեմիերան: Երգչին շնորհավորելու էին եկել նրա կոլեգա-ընկերները, երկրպագուները, բայց ամենից թանկ նվեր-շնորհավորանքն Արամեն ստացել է իր միակ սիրելիից, որի գոյության մասին երգիչը երկար ժամանակ լռում էր: Արամեի ընկերուհու անունն է Աննա Թովմասյան, բայց թե աղջիկը ով է մասնագիտությամբ եւ ինչպես է ծանոթացել երգչի հետ, պարզ չէ: Հիմա արդեն անհնար է հերքել այն փաստը, որ Աննան Արամեի ընկերուհին է, քանի շնորհանդեսի ողջ ընթացքում նա Արամեի կողքին էր, դա կարելի էր տեսնել նույնիսկ անզեն աչքով: Ի դեպ, երգիչը եւս մի անակնկալ է պատրաստել իր երկրպագուներին: Մենահամերգ, որը կկայանա նոյեմբերի 8-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամալիրում:
ՄԻԱԿ ՍԻՐԵԼԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ