ԻՆՉՈ՞Ւ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՆԵՐՈՒՄ ԱՐՄԵՆ ՉԱՐՉՅԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը դեմ է կալանավորման ֆետիշացմանը՝ անկախ հանգամանքից՝ այն իշխանության, թե ընդդիմության ներկայացուցչի հանդեպ է կիրառվում։ ArmLur.am-ի հետ զրույցում վերջինս համոզում հայտնեց, որ բժիշկ Արմեն Չարչյանի նկատմամբ իշխանությունը ոչ միայն քաղաքական հետապնդում, այլեւ վրեժխնդրություն է իրականացնում։

 

-Հետաքրքիր է, թե Արմեն Չարչյանի գործի մասով ինչ նոր հանգամանքներ կան, որովհետեւ օրեր առաջ փաստաբանն էր խոսում: Հասարակության մոտ այսպիսի մի ցասում էլ կար, թե ինչպես է լինում, որ, օրինակ, ՔՊ պատգամավորներից մեկի եղբայրը, որն անցնում է իրավական գործընթացով, հայտնվում է ազատության մեջ, իսկ պարոն Չարչյանը՝ ոչ: Այս մասով ի՞նչ ասելիք ունեք:

-Հետաքրքիր ձեւակերպում  տվեցիք, եւ հանրության նման դժգոհությունը ես ընկալում եմ, բայց կփոձեմ այս հարցին անդրադառնալ որպես իրավաբան: Կարող եմ ասել, որ կալանքի ֆետիշացմանը ես  դեմ եմ՝ անկախ՝ դա ում է վերաբերում՝ «Քաղաքացիական պայմանագրից», թե ընդդիմադիր դաշտում հանդես եղող անձի, թե, առհասարակ, քաղաքական գործընթացից դուրս անձի: Քրեական  դատավարության օրենսգիրքը նախատեսում է հենց այդ իսկ տրամաբանությամբ կալանավորումը՝ որպես ծայրահեղ միջոց:  Եվ որեւէ այլ միջոց չի կարող ապահովել անձի պատշաճ վարքագիծը: Պարզից էլ պարզ է, չէ՞, որ Արմեն Չարչյանը, նախկինում երբեւէ արատավորված չլինելով, դրսեւորած լինելով բացառապես պատշաճ վարքագիծ,, ունելաով բավականին մեծ հանրային ճանաչում, նման պայմաններում խոսել, որ Չարչյանը կարող է թաքնվել կամ խոչընդոտել քննությանը, աբսուրդ է: Դատարանը գտել է, որ խոչընդոտելու ռիսկն առկա է միայն մեկ տրամաբանությամբ, որ Ա. Չարչյանը հանդիսում է «Իզմիրլյան»  բկ-ի տնօրենը, եւ  նույն բկ-ի որոշ աշխատակիցներ դեռ նախաքննության փուլում պետք է հարցաքննվեին: Հիմա պատկերացրեք՝ Չարչյանը ամիսներ է, ինչ չի հանդիսանում  «Իզմիրլյան» բկ-ի տնօրեն, եւ բոլոր այն անձինք, որոնք պետք է հանցաքննվեին, արդեն հանցաքննվել են, իրենց ցուցմունքները հասանելի են դատավարության բոլոր  մասնակիցներին, այսինքն՝ գաղտնիություն չկա: Եվ չկա անգամ մի ցուցմունք, որը կարելի էր ասել՝ բացասական էր անդրադառնում Ա. Չարչյանի վրա: Ու այս պայմաններում, երբ մարդուն պահում են կալանավայրում,  դա կալանքի ֆետիշացումն է, քաղաքական հետապնդում է, որովհետեւ ուրիշ բացատրություն այլեւս չկա: Նա տարիներ ի վեր ունի բավականին բարձր շաքարի ցուցանիշ: Ինսուլինի այն չափաբաժինը, որ նա է ստանում, ես չեմ ցանկանում ոչ մեկ ստանա: Այս պայմաններում մենք տեսնում ենք, որ դեռ Արմեն Չարչյանը կալանավորված է:  Նա կալանավորված է խայտառակ ապօրինի ձեւի:

-Իհարկե, ճիշտ չէ այն դիտարկումը, որ կալանավորումը լավագույն տարբերակն է, բայց երբ տարբերության ընկալում կա, դա ի՞նչի  մասին է խոսում՝ իշխանությունների վրեժխնդրությա՞ն, քաղաքական հետապնդմա՞ն, թե՞ նախկին-ներկաների տրամաբանության:

-Ձեր թվարկած բոլոր հանգամանքների համակցությունն է, այիսնքն՝ բոլորը միաժամանակյա առկայություն ունեն այս դեպքում: Ակնհայտ է քաղաքական հետապնդման, վրեժխնդրության բացադրիչը, որ Արմեն Չարչյանը հանդես է գալիս ընդդիմադիր դիրքերից:

-Ի՞նչը չեն ներում Արմեն Չարչյանին:

-Ես մի փոքր հռետորական կպատասխանեմ Ձեր հարցին: Շատերը կալանավորված են, շատերը քրեական հետապնդման են ենթարկվում՝ լինելով ընդդիմադիր, շատ քչերն են, որ քրեական հետապնդման են ենթարկվում կամ կալանավորված են լինում, որոնք իշխանական թեւի ներկայացուցիչներ են: Եթե Դուք այդ բանաձեւը որպես ելակետ ընդունեք, շատ հետաքրքիր պատկեր կտեսնեք: Թե ինչը չեն ներում, տարբեր բացադրիչներ կարող են լինել, բայց մի բան ակնհայտ է. եթե մենք խոսում ենք, որ ՀՀ-ում կան օրենքներ, կա ժողովրդավարության սկզբունք, սահմանադրության այս խայտառակությունը րոպե շուտ պետք է դադարի: Եվ կարող եմ ասել, որ առավել քան համոզված եմ, որ միջազգային հանրությունը հետեւողական է:

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

 

ԻՐԱՐԱՆՑՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Սերոբ Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա՝ որպես ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ, 2021 թվականի հուլիսի 22-ին՝ ժամը 10:00-ից մինչեւ 12:00-ն ընկած ժամանակահատվածում՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի 6-րդ մասնաշենքի 007-րդ խցում պահվելու ընթացքում՝ ՔԿՀ-ի բնականոն գործունեությունը դիտավորությամբ խոչընդոտելու նպատակով չի ենթարկվել նույն հիմնարկի աշխատակից Գոռ Հովհաննիսյանի կողմից վարքագիծը հանդարտեցնելու վերաբերյալ օրինական պահանջներին, դրսեւորել է ագրեսիվ վարքագիծ, հայհոյանքներ է հնչեցրել ՔԿՀ-ի աշխատակիցների հասցեին, ապա Գոռ Հովհաննիսյանի առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել, այն է՝ սուր կտրող-ծակող առարկան ձեռքում պահած՝ սպանության եւ բռնություն գործադրելու սպառնալիքներ է հնչեցրել հավաքված աշխատակիցների հասցեին, որի ընթացքում ձեռքը խցի կերակրադռնակից հանելու միջոցով սուր կտրող- ծակող առարկայով հարվածել է Գոռ Հովհաննիսյանի ձախ ձեռքին՝ պատճառելով ձախ դաստակի 4-րդ մատի շրջանի կտրված վերքի ձեւով, առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք:

 

 

 

ԱՊԱՀՈՎՎԱԾ ԳՐԻԳՈՐՅԱՆՆԵՐԸ

ArmLur.am-ը շարունակում է ներկայացնել ՀՀ պաշտոնյաների՝ ունեցվածքի եւ դրամական միջոցների վերաբերյալ հայտարարագրերը: Այս անգամ մեր ձեռքի տակ է հայտնվել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հայտարարագիրը: Այսպես, Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ունի մեկ հողամաս Արագածոտնի մարզի Մուղնի համայնքում, եւ մեկ բնակարան, 2 ավտոտնակ՝ Երեւանի կենտրոնում: ArmLur.am-ը տեղեկացավ, որ Մհեր Գրիգորյանը փոխվարչապետ նշանակվելիս «Արդշինբանկ» ՓԲԸ-ի 1,000056 տոկոսի սեփականատեր է: Նա ՓԲԸ-ում ունի 5023 բաժնետոմս, որոնցից յուրաքանչյուրի անվանական արժեքը 100 հազար դրամ է, բանկում նրա մասնաբաժնի ընդհանուր արժեքը հավասար է 502 մլն 300 հազար դրամի: Իսկ եթե ավելի մանրամասն, ապա «Արդշինբանկի» ամենամեծ բաժնետերը «Արինս Գրուպ» ՍՊԸ-ն է, իսկ Մհեր Գրիգորյանը 2017 թվականից մինչեւ փոխվարչապետ դառնալը «Արինս Գրուպի» գլխավոր տնօրենն է եղել: Բացի այս, «Արդշինբանկ»-ի մյուս հատվածի բաժնետերը «Ռեգիոն ֆինանսական  արդյունաբերական կորպորացիա» ՓԲԸ-ն է, որը միաժամանակ հանդիսանում է «Արինս Գրուպի» միակ սեփականատերը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ 2020 թվականի վերջին փոխվարչապետի բանկային հաշիվների մնացորդը կազմել է 4 մլն 572 հազար դրամ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կանխիկ դրամը կազմել է 70 մլն դրամ, իսկ աշխատավարձը՝ ամսական կազմել է մոտ 2 մլն դրամ: Իսկ փոխվարչապետի կինը՝ Աննա Գրիգորյանը, ունի 2016 թվականի արտադրության Mercedes Benz մակնիշի մեկ ավտոմեքենա: 2020 թվականի վերջին նրա ունեցած ավանդը կազմել է 300 հազար դոլար, իսկ տրված փոխառություններից ստացած տոկոսը կազմել է 21 հազար դոլար:

 

 

ՊԱՐԿԵՐԻ ՄԵՋ ՄԱՍՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ԳՈՐԾԻՑ

Շուրջ 6 ամիս է անցել, ինչ անհետ կորած զինծառայողների հարազատները տեսանյութ էին հրապարակել, թե ինչպես են զոհված եւ դեռ հարազատներին չհանձնված զինծառայողների մասունքները սպիտակ պարկերի մեջ դրված Աբովյանի դիահերձարանում՝ գետնին՝ առանց սառեցման համակարգի տարածքում։ Դեպքից հետո առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներողություն էր խնդրել դիերի պահման ոչ պատշաճ պայմանների համար, իսկ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ նշանակվել էր ծառայողական քննություն՝ պարզելու, թե որ պատասխանատու պաշտոնյայի գործողությունների կամ անգործության հետեւանքով է առաջացել նման խնդիր։

 

Տեսանյութի հրապարակումից հետո «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղի վարիչը եւ այս գործընթացում ընդգրկված 2 աշխատակից ազատվել էին աշխատանքից: ՊՈԱԿ-ի տնօրենն էլ ստացել էր խիստ նկատողություն:

Գործը հասավ իրավապահներին. Քննչական կոմիտեն փաստի առթիվ հարուցեց քրեական գործ: Փաստի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ էին ձեռք բերվել այն մասին, որ զոհված զինծառայողների դիերն ու մասունքները պոլիէթիլենային պարկերով տեղափոխվել են ՀՀ ԱՆ ԴԲԳԳ կենտրոնի Կոտայքի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի նկուղային հարկ:

Նշված կենտրոնի բաժնի վարիչը, նախապես տեղեկացված լինելով սառնարանների առկայության ու դրանցում դիեր պահելու համար նախատեսված ազատ տեղերի բացակայության մասին, 2021թ. մայիսի 28-ին, առանց որեւէ հիմնավորման եւ փաստաթղթային հաշվառման, ընդունել եւ կենտրոնի նկուղային հարկում պահել է նշված դիերն ու մասունքները:

Պարզվել է, որ սենյակները, որտեղ դիերն ու մասունքները տեղափոխվել են, չեն ունեցել պահման համար անհրաժեշտ պայմաններ, մասնավորապես՝ օդափոխման եւ ջերմային համակարգեր, ինչն արձանագրվել է 2021թ. մայիսի 31-ին կատարված դեպքի վայրի զննությամբ եւ այլ քննչական գործողություններով:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա է քրեական գործ հարուցելու օրինական հիմք եւ առիթ՝ Կոտայքի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին եւ ընդունվել վարույթ:

Դատելով իրավիճակից՝ այս աղմկահարույց փաստերի հրապարակումից հետո կոնկրետ անձինք պետք է մեղադրյալի աթոռին նստած լինեն, սակայն կոմիտեն 6 ամիս է՝ քննություն է իրականացնում, եւ մինչ օրս որեւէ անձի մեղադրանք առաջադրված չէ:

Ստացվում է, որ իշխանությունները՝ ի դեմս նախարար Ավանեսյանի, ձեւական մի քանի հոգու նկատողություն տվեցին, իսկ, ահա, իրավապահներն էլ ծնողների զայրույթը մեղմելու համար քրեական գործ հարուցեցին, թե, իբր, կպատժվեն մեղավորները, սակայն 6 ամիս անց որեւէ մեկը պատժված չէ, իսկ գործով քննությունը շարունակվում է:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 




Լրահոս