Դատական դեպարտանետի ղեկավար Խաչիկ Ղազարյանից հետաքրքրվեցինք, թե ինչ քայլեր են արվում դատական գործերի էլեկտրոնային մակագրման համակարգը ԱԱԾ-ից վերցնելու համար, ի վերջո դատավորներն ահազանգում են, որ այլեւս այսպես չի կարելի ձեռքով մակագրման գործընթացին պետք է վերջ դրվի, քանի որ այն իր մեջ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր «Դատական համակարգը պայթունավտանգ իրավիճակում է. բանն այն է, որ մի շարք քրեական գործերով դիմումներ կներկայացվեն ՄԻԵԴ, ինչից հետո ընդդեմ Հայաստանի որոշումեր կկայացվեն: Այս տարվա հուլիսի 2-ին հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԱԾ աշխատակիցները Վերաքննիչ քրեական դատարան են այցելել, առգրավել են մակագրումների համակարգիչը, որով դատական գործերը էլեկտրոնային համակարգի միջոցով մակագրվում են դատավորներին։
Սակայն պարզվում է՝ ԱԱԾ-ն, Վերաքննիչ դատարանից բացի, առգրավվել է ողջ դատական համակարգի մակագրման սերվերը, և հիմա Առաջին ատյանի դատարաննում ու Վերաքննիչում մակագրումը իրականացվում է ձեռքով, ու այսկերպ ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանը դատական համակարգը ինչպես ցանկանում, այդպես էլ կառավարում է, մասնավորապես՝ քրեական, քաղաքացիական գործերը մակագրում են իրենց ցանկալի դատավորներին և ցանկալի ելք ապահովում:
Այս գործընթացը սկսվեց այն բանից հետո, երբ դատավորները կալանքի չէին տանում ընդդեմ իշխանության հայտարարություններ իրականացրած անձանց: Սակայն այս իրավիճակը անհետևանք չի մնալու. մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ բոլոր այն անձինք, որոնց քաղաքացիական, վարչական կամ քրեական գործերը մակագրվել են ձեռքով, վերջիններս մինչև վերջ գնալու են և դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ նշելով, որ մակագրման գործընթացը իրականացվել է ոչ օրենքով սահմանված կարգով, ասել է թե՝ պատշաճ ծանուցման գործընթացը անօրինական է իրականացվել:
Ստացվում է՝ կարճ ժամանակ անց դատական համակարգը հայտնվելու է պայթունավտանգ իրավիճակում, քանի որ միանշանակ ՀՀ վճռաբեկ դատարանը և Մարդու իրավունքների եվրապական դատարանը ունեն նախադեպեր որ նման դեպքերը համարում են ոչ պատշաճ ծանուցված»։
Քնար Մանուկյան