18 մլրդ դրամ՝ ԱԳՆ-ին. ինչ ծրագրեր կլինեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում շարունակվում է «ՀՀ 2022թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը: Այս անգամ  ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է արտաքին գործերի նախարարության ֆինանսական հատկացումներն ու միջազգային կազմակերպություններին անդամակցելու վճարումները:

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նիստի ժամանակ  տեղեկացրեց, որ Արտաքին գործերի նախարարությանը նախատեսվում է հատկացնել 18մլրդ 653 մլն դրամ՝ 2021-ի հաստատված բյուջեի համեմատությամբ ավելի 412 մլն դրամով կամ 2.26 տոկոսով: Միջազգային կազմակերպություններին անդամակցության վճարները կատարելու համար բյուջեի նախագծով կհատկացվի 2 մլրդ 295 մլն դրամ՝ 2021-ի պետբյուջեով հաստատված 2 մլրդ 197 մլն դրամի փոխարեն: Նախարարի խոսքով՝ աճը կազմել է 4.47 տոկոս:

Իր հերթին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գեւորգյանը նշել է, որ նախարարությունը 2022-ին կիրականացնի 5 ծրագիր՝ 8 միջոցառում: Վահե Գեւորգյանի հավաստմամբ՝ 2022-ին գերատեսչությունը շարունակելու է միջազգային գործընկերների հետ համագործակցությունը, քանի որ Հայաստանը գործակցում է 106 միջազգային կազմակերպությունների հետ:

Ն.Հ.




Լրահոս