ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԺ նախկին պատգամավոր Մուրադ Մուրադյանի որդուն մեղադրանք է առաջադրվել. քրեական գործով հնչել է «օրենքով գող» Պզոյի անունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ԱԺ նախկին պատգամավոր Մուրադ Մուրադյանի որդուն՝ Նվեր Մուրադյանին, մեղադրանք է առաջադրվել, որ նա 2019թ․ օգոստոսի 14-ին Երևան քաղաքի Հյուսիսային պողոտա 1 հասցեի մոտակայքում, այնուհետև՝ Երևան քաղաքի Սիմոն Վրացյան 90 հասցեում գտնվող ՀՀ ստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի դիմացի հատվածում, ապա նաև շենքի ներսում կատարել է խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով և իշխանության ներկայացուցիչներին ու հասարակական կարգի խախտումը խափանող այլ անձանց դիմադրություն ցույց տալով։

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Նվեր Մուրադյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և իրավապահներին ցուցմունք տվել, որ դեպքի օրն իր հյուրերի հետ գտնվել է «Հուկա ման» ակումբում, քանի որ գինովցած է եղել, խնդել է իր ընկերներին մոտենալ՝ իրեն պատկանող ավտոմեքենան վարելու համար: Արմեն Ղազարյանն /Պզո/ իր հյուրերի կազմում չի եղել, սակայն նրան տեսել է ոստիկանության Կենտրոնական բաժնում: Ակումբում որևէ անձի հետ տարաձայնություններ չի ունեցել, «Դոլյա վառավսակայա» երգն ակումբում հնչել է, սակայն ինքն այն չի պատվիրել, երգեր պատվիրելու կապակցությամբ վեճի առաջացումն բացառում է: Իր հյուրերին ճանապարհելուց հետո դուրս գալով ակումբից՝ նկատել է հավաքված մի խումբ մարդկանց, հետաքրքրասիրությունից դրդված ցանկացել է մոտենալ և հասկանալ, թե ինչ է կատարվում, սակայն իր ընկերները համոզել են՝ չմոտենա: Դրսում ոչ-ոքի չի քաշքշել կամ հարվածել, հայհոյանքներ չի հնչեցրել: Այնուհետև հիշել է, որ իր երկու հեռախոսներից մեկը թողել է բարում, վերադարձել է՝ այն վերցնելու նպատակով, ինչից հետո դուրս է եկել: Դրանից հետո այդ օրն առաջին անգամ իրեն են մոտեցել պարեկապահակային ծառայության աշխատակիցները, ովքեր, առանց ձեռնաշղթաներ կիրառելու, իրեն բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնականի բաժանմունք: Ճանապարհին եղել է վրդովված՝ բերման ենթարկելու հետ կապված, քանի որ չի հասկացել իրեն բերման ենթարկելու պատճառը: Բաժնում հայհոյանքներ է հնչեցրել, ինչի համար իրեն անհարմար է զգում, սակայն իր նշելով նման վարքի պատճառներն այնտեղ նկարահանված տեսանյութից հասկանալի է: Առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում, քանի որ ոչ ոքի չի հարվածել, Հյուիսիային պողոտայում խուլիգանական գործողություն չի կատարել: Ավելին մեզ հայտնի դարձավ, որ անգամ գործը մտել է դատարան եւ Երևան քաղաքի դատարանը Նվեր Մուրադյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով նախատեված արարքում և նրան ազատել է քրեական պատասխանատվությունից վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

Քնար Մանուկյան




Լրահոս