«Պատիվ ունեմ» դաշինքը մասնակցելու է նոյեմբերի 8-ի «Հայաստան» դաշինքի հրավիրած հանրահավաքին:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:
««Հայրենիք» կուսակցությունը և «Պատիվ ունեմ» դաշինքի մաս կազմող կուսակցություններն արդեն հայտարարել են, որ մասնակցելու են նոյեմբերի 8-ի հանրահավաքին: Մենք մասնակցելու ենք որպես սովորական մասնակիցներ, կազմակերպիչները մեր գործընկերներն են, մենք պաշտպանելու ենք այդ օրակարգը»,-ասաց Վանեցյանը;
Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքը նոյեմբերի 8–ին, ժամը 18:00–ին հանրահավաք է հրավիրել Ազատության հրապարակում: