
Նյու Յորքում երեխաներին պատվաստման համար խրախուսում են դրամական պարգևատրմամբ։ Պատվաստման դիմաց նրանց առաջարկվում է 100 դոլար։ Այս մասին հայտնում է NBC-ն՝ հղում անելով քաղաքապետ Բիլ դե Բլազիոյին։
Խոսքը վերաբերում է 5-11 տարեկաններին։
Օրերս ԱՄՆ սննդամթերքի և դեղորայքի որակի վերահսկման վարչությունը թույլատրել էր երկրում սկսել վերոնշյալ տարիքային խմբի երեխաների քովիդ պատվաստումները։