ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչու է ոչխարի մսի գինը բարձր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում ոչխարի մսի արտադրության ծավալները նվազել են: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա 8 ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, ոչխարիի մսի արտադրության ծավալները 3 տոկոսով նվազել են: Սրան զուգահեռ, նկատենք, որ ոչխարի մսի գինն էլ է բարձր՝ հասնելով 4500 դրամի: Կհիշեք՝ տարիներ առաջ ոչխարի գլխաքանակի զանգվածային արտահանումը Հայաստանից հարեւան Իրանի Իսլամական Հանրապետություն, ոչխարի, գառան մսի գնաճի հետ զուգահեռ, լուրջ խնդիր առաջացրեց անասնաբուծության այս ճյուղում: Պատճառն այն էր, որ մարդիկ վաճառել էին ոչխարները, բայց չէին կարողացել լրացնել խմբաքանակը: Իսկ ոչխարների վերարտադրությունը երկար ժամանակ է պահանջում:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարի եւս Հայաստանից մեծ քանակությամբ կենդանի ոչխար է արտահանվել: Ըստ պետական եկամուտների կոմիտեի՝ այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ-ից արտահանվել է 23 հազար 100 հատ կենդանի ոչխար, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այն կազմել է 19 հազար 800:




Լրահոս