Ֆրանսիայում վտանգի բարձր մակարդակ են հայտարարել թռչնագրիպի սպառնալիքի պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարար Ժուլյեն Դենորմանդին հայտարարել է Եվրոպայում թռչնագրիպի արագ տարածման կապակցությամբ սպառնալիքի մակարդակի բարձրացման մասին: Այս մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

“Եվրոպայում թռչնագրիպի համաճարակի զարգացումը մեզ ստիպում է այժմ բարձրացնել վտանգի մակարդակը եւ միջոցներ ձեռնարկել, որոնք անհրաժեշտ են մեր ոլորտի պաշտպանությունը երաշխավորելու համար», – ասված է հաղորդագրության մեջ:

Նախարարությունում ճշտում են, որ վարակի բարձր ռիսկի պատճառով թռչունները պետք է գտնվեն շինություններում կամ ցանցերի տակ: Ընդ որում, կենդանաբանական այգիներում գտնվող թռչունների համար, որոնց չի կարելի տեղավորել ապաստարանում, պարտադիր պատվաստում է մտցվում։

Գերատեսչության տվյալներով ՝ օգոստոսի սկզբից թռչնագրիպի 130 դեպք է արձանագրվել վայրի բնության մեջ և Եվրոպայում թռչնաֆաբրիկաներում, հատկապես հյուսիսային և Բալթիկ ծովերի ափերում: Վարակման երեք օջախներ են հայտնաբերվել Արդենայի և Էնայի դեպարտամենտներում:




Լրահոս