ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Երևանի քաղաքապետարանի և Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ համագործակցությամբ նոյեմբերի 7-ին ժամը 11:00-ին «Հիլլս» սպորտային համալիրում տեղի կունենա «Պատվաստումների օր Երևանում» խորագրով միջոցառումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Միջոցառման նպատակն է խրախուսել պատվաստումային գործընթացը, հանրությանը առավել իրազեկ դարձնել դրան առնչվող տեղեկատվությանը, ձևավորել հանրային բարձր գիտակցություն՝ պատվաստման կարևորության վերաբերյալ: Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորների կողմից անցորդներին կբաժանվեն պատվաստման գործընթացի վերաբերյալ իրազեկման նյութեր, ինչպես նաև անհատական պաշտպանիչ միջոցներ:
Նոյեմբերի 7-ին մայրաքաղաքում գործող շարժական պատվաստումային կետերը չեն գործելու, ողջ պատվաստումային գործընթացն իրականացվելու է «Հիլլս» սպորտային համալիրում:
Պատվաստումների միջոցառումն ավելի վաղ մեկ անգամ ևս անցկացվել է Երևանում: Նման միջոցառում անցկացվել է նաև Գյումրիում, Վանաձորում:
Հայաստանում հասանելի է «Կորոնավակ» (միայն 2-րդ դեղաչափ), «ԱստրաԶենեկա», «Սպուտնիկ-Վի», «Սինոֆարմ», «Մոդերնա» պատվաստանյութերը: