Հայաստանում ծնվածների թիվն ավելացել է. այս տարվա առաջին 9 ամիսներին մեր հանրապետությունում ծնվածների թիվը կազմել է 26 հազար 809, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում 26 հազար 558, 2019-ին՝ 26 հազար 445: Այսինքն ծնվածների քանակն 251-ով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, իսկ 2019-ի հունվար-սեպտեմբերի համեմատ այն ավելացել է՝ 364-ով:
Սրան զուգահեռ նկատենք, որ մահացածների քանակն է ավելացել: Հայաստանում այս տարվա հունվար-սեպտեմբերին մահացել է 23 հազար 674 մարդ: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ անցած տարվա հունվար-սեպտեմբերին մահացածների թիվը կազմել է 21 հազար 284, 2019-ին՝ 19 հազար 589 մարդ է մահացել: Այսինքն 2390-ով ավելացել է մահացածների քանակը:
Պաշտոնական տվյալներով, հունվար-սեպտեմբերին Covid-19-ից մահացել է 2961 մարդ, անցյալ տարվա նույն ժամանակահատվածում՝ 1070:
Բացի այս, ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ 2021թ. հունվար-սեպտեմբերին հղիության հետ կապված բարդություններից, ծննդյան և հետծննդյան ժամանակահատվածում գրանցվել է մայրական մահացության 11 դեպք:
Ս.Հ.