ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է սպասվում նոյեմբերի 8-ին. ընդդիմադիրների ծրագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստան» դաշինքը նոյեմբերի 8–ին` ժամը 18։00-ին, հանրահավաք կանցկացնի Ազատության հրապարակում։ Դաշինքի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ պետք է ձևավորել ազգային դիմադրություն և հասնել իշխանափոխության, որը մեր երկիրն այս վիճակից դուրս բերելու, արժանապատիվ խաղաղություն ապահովելու, սոցիալ–տնտեսական ճգնաժամը հաղթահարելու, մեր երկրի անվտանգությունն ապահովելու նախապայմանն է: Ընդ որում, այդ հանրահավաքին մասնակցելու է նաեւ դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը եւ մասնակցության մասին հայտարարել է նաեւ «Պատիվ ունեմ» դաշինքը:

Հանրահավաքի ժամանակ երեք ուղերձներ են հղվելու.

  • ՀՀ-ն չի կարող միջանցք տրամադրել որևէ պետության,
  • Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում,
  • Հայաստանը այլևս տարածքներ չունի՝ Ադրբեջանին նվիրելու։

Իսկ ինչու հենց նոյեմբերի 8-ին. նախապես լուրեր էին շրջանառվում, թե Նիկոլ Փաշինյանն այդ օրը նոր փաստաթուղթ է ստորագրելու, անգամ փաստաթղթի բովանդակությունն էր գաղտնազերծվել: Բացի այդ, հենց այդ օրը  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համատեղ հայտարարության տեքստ ընդունեցին, որով էլ դադարեցվեց պատերազմն Արցախում:

Իսկ հենց նոյեմբերի 9-ին Ազատության հրապարակում հավաքվելու կոչ է արել արդեն Սասնա Ծռեր կուսակցությունը:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս