ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արփի Դավոյանը մամուլի հրապարակումներին որակումներ տալու «սուրբ» պարտականությունն իր վրա է վերցրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայամանագիր» խմբակցության պատգամվոր Արփի Դավոյանը, պարզվում է, բացի պատգամավորական գործունեությունից նաև մամուլի հրապարակումներին որակումներ տալու սուրբ պարտականությունն է իր վրա վերցրել: «Ժողովուրդ» օրաթերթի՝ պատվաստումներին վերաբերող լուրի առնչությամբ նա Facebook-ի իր էջում գրառում էր կատարել ու թիրախավորել մեզ ու մեր կատարած աշխատանքը: Ինչքան էլ որ տարօրինակ է, նա դա արել է իր, ոչ թե ֆեյքերի դեմքով:

Կարդացա՞լ էր արդյոք մեր հրապարակումը տիկին Դավոյանը, չենք կարծում, քանի որ վերոնշյալ գրառումը նա մոտ 2 ժամ անց հեռացրել է իր անձնական էջից: Գործընկերներն ու ոլորտի պատասխանատուներն, ըստ երևույթին, գլխի էին գցել, որ նման բան անելու կարիք չկար:«Ժողովուրդ» օրաթերթը պատվաստումների, հակահամաճարակային՝ հիմնականում չիրականացված միջոցառումների մասին առաջին անգամը չէ, որ լուր է գրում, այնուհետ դրանք ճիշտևճիշտ նույն սցենարով կյանքի են կոչվում:

Չպատվաստված անձանց համար հասարակակական նշանակության օբյեկտների մուտքն անհասանելի դարձնելու, թեստավորման 14-օրյա ժամկետը 7 օր դարձնելու ու այլնի մասին առաջինը հենց մենք ենք գրել, իսկ տիկին պատգամավորն, իր բանուգործը թողած, մեր դարդն է լացում:

Պատգամավորական գործունեությունը, ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի, լրագրողների մատի ու մատանու արանքը մտնել չի ենթադրում, հետևաբար ոչ միայն Դավոյանին, այլ ՔՊ-ական հետաքրքրասեր ու միայն սոցիալական ցանցերում հազարան բլբուլ կտրող պատգամավորներին հորդորում ենք իրենց գործերով զբաղվել:




Լրահոս