Ոստիկանության Մասիսի բաժնի ԱԳ և ԸԲԿ բաժանմունքում տեղեկություններ էին ստացվել, որ Արբաթ գյուղի 4 պատանի բնակիչներ համագյուղացիներից մեկի տան արհեստանոցից գողություն են արել։
Գաղտնի հափշտակության վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք բերելուց հետո, Մասիսի ոստիկանները նոյեմբերի 4-ին նրանց հայտնաբերեցին ու կասկածանքով բերման ենթարկեցին բաժին։
Պարզվել է, որ պատանիները արհեստանոցից էլեկտրական գործիքներ են գողացել ու վաճառել: Գողոնի մի մասը հայտնաբերվել է։
Տուժողը, որը ոստիկանություն չէր դիմել, փորձելով իր ուժերով գտնել գողերին, հաղորդում է տվել:
Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։