Տիրան Խաչատրյանը հրաժարվել է Վարչական դատարան ներկայացված մի հայցից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

իրան Խաչատրյանը հրաժարվել է թիվ ՎԴ/3829/05/21 վարչական գործով ներկայացված հայցից և դրանով ներկայացված բոլոր պահանջներից։

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսից Վարչական դատարանում էր գտնվում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ՀՀ ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի ազատման իրավաչափության եւ օրինականության գործով հայցադիմումը: Հայցն ընդդեմ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արշակ Կարապետյանին իրավունքի ուժով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնին նշանակելու իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջի մասին։




Լրահոս