Ուրբաթ երեկոյան կորոնավարակի դեմ սահմանված նորմերի պահպանումը ՍԱՏՄ տեսուչները ստուգել են մայրաքաղաքի Նոր Նորք և Ավան վարչական շրջանի իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում:
Այս մասին տեղեկացնում է տեսչական մարմինը:
Վերահսկողություն է կատարվել 33 օբյեկտում, արձանագրություն է կազմվել 4-ի մոտ՝ պատվաստված չլինելու կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան, ինչպես նաև դրանց վերաբերյալ գրանցամատյաններ չունենալու, աշխատակիցների կողմից դիմակ չկրելու հիմքով: Հանգստյան օրերին շրջայցերը կշարունակվեն: